ՇՊՀ-ում մեկնարկել են բարեգործական նախաձեռնությունները

ՇՊՀ -ում, համալսարանի ավագ դպրոցում և քոլեջում սկսվել են բարեգործական նախաձեռնություններ՝ առաջնագիծ աջակցություն ուղարկելու նպատակով։
ՇՊՀ ուսանողական խորհրդի անդամները երեկվանից հավաքում ու տեսակավորում են անհրաժեշտ պարագաներ՝ ուղարկելու հայ զինվորներին, կամավարներին ու Արցախի բնակիչներին։
ՇՊՀ նոր ուսանողական խորհրդարանի անդամները 2 օր է «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամների և այլ կամավորների հետ իրականացնում են դեղորայքի և առաջին անհրաժեշտության պարենի, հիգիենայի պարագաների հավաքագրում Գյումրիի ամբողջ տարածքով։
ՇՊՀ ավագ դպրոցում էլ աշակերտները դասերի ավարտին առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրմամբ են զբաղված։ Նախաձեռնությանը ֆինանսական աջակցությամբ միացել է նաև դպրոցի շրջանավարտներից մեկը, որն այժմ բնակվում է Գերմանիայում։
ՇՊՀ քոլեջում ևս միասնական և համախմբված լինելու սկզբունքով մեկնարկել են հայ զինվորի համար առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրման աշխատանքները։
Միասին ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ