«Հետխորհրդային սփյուռքն արևմուտքում» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողով

2019թ-ի դեկտեմբերին անցկացվելու է «Հետխորհրդային սփյուռքն արևմուտքում» միջազգային 2-րդ գիտաժողովը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Գիտաժողովին կարող են մասնակցել կենսաբաններ, սոցիոլոգներ, աշխարհագրագետներ, պատմաբաններ, ժողովրդագետներ, տնտեսագետներ, ովքեր  ավարտում են ատենախոսության թեզը կամ ունեն գիտական աստիճան: Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է: Մասնակիցներին կտարամադրվի միայն գիշերակացի հնարավորություն, իսկ այլ ծախսերը  ինքնուրույն պետք է հոգալ:

Առաջներահերթություն կտրվի  հետևյալ երեք թեմաներին՝

  • Տնտեսական և ֆինանսական ճգնաժամը և նրա հետևանքները. ներգաղթյալները Հարավային Եվրոպայում 2019թ-ին,
  • Արևմտյան Եվրոպայում   հետխորհրդային ներգաղթյալների կրոնական ինքնությունը,
  • Արևմտյան Եվրոպայի ներգաղթյալները Կենտրոնական Ասիայից:

Թեզիսները (մինչև 300 բառ) և  հեղինակի ամփոփ տվյալները (մինչև 50 բառ)  պետք է ուղարկել մինչև 2019թ- հուլիսի 19-ը  հետևյալ էլեկտորնային հասցեին՝  elenabulakh@campus.ul.pt կամ  antonioeduardo@campus.ul.pt, իսկ որոշումը կկայացվի   օգոստոսի 15-ին:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Մանրամասներ