ՇՊՀ-ն ու ԳՊՀ-ն համագործակցության հուշագիր են կնքել

«Գավառի պետական համալսարան» հիմնադրամը, ի դեմս ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի և «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամը, ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի, կնքել են համագործակցության հուշագիր՝ հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, կողմերի գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Հուշագրի համագործակցության հիմնական ուղղություններից են․

  • ԳՊՀ-ում և ՇՊՀ-ում իրականացվող կրթական ծրագրերի մասին տեղեկությունների տրամադրում, համատեղ կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում
  • սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ակադեմիական շարժունության, մասնագիտական վերապատրաստումների, կլոր սեղանների, թեմատիկ բանավեճերի կազմակերպում և իրականացում
  • ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական, արտադրական պրակտիկաների փոխադարձ կազմակերպում
  • համատեղ հանրապետական ու միջազգային գիտաժողովների կազմակերպում
  • համատեղ կրթական, գիտական ուղղվածության դրամաշնորհային ծրագրերի իրականացում։