ՇՊՀ մագիստրոսները դիպլոմներ ստացան

 Հուլիսի 10-ին Շիրակի պետական համալսարանում տրամադրությունը տոնական էր, հանդիսավոր՝ հատկապես գիտության ասպարեզում առաջին քայլերն անող մագիստրոս շրջանավարտների համար:
 21 մասնագիտությունների գծով այս տարի ավարտեց 220 ուսանող, նրանցից 112-ը ստացան գերազանցության կարմիր դիպլոմներ: Շիրակի մայր բուհի 10-րդ սերնդի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառումը կայացավ ՇՊՀ դահլիճում: Համալսարանի ղեկավարությունն ու դեկանները շնորհավորելով շրջանավարտներին՝ մաղթեցին նորանոր ձեռքբերումներ, հորդորեցին բարձր պահել Շիրակի մայր բուհի պատիվը և իրենց գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել ի շահ մեր երկրի: