ՇՊՀ-ի և «Զարգացման սկզբունքներ» ՀԿ –ի համագործակցությամբ կանցկացվի «Սոցիալական ձեռներեցության և բիզնես զարգացման» դասընթաց

Շիրակի պետական համալսարանի սիրելի ուսանողներ,

ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի և «Զարգացման սկզբունքներ» ՀԿ –ի համագործակցությամբ հոկտեմբերի 7-ին, ժամը 13։30-16։30-ին համալսարանի նիստերի դահլիճում կանցկացվի «Սոցիալական ձեռներեցության և բիզնես զարգացման» խորագրով դասընթաց։

ԵՄ-ն Հանուն Երիտասարդության (EU4Youth) «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում կազակերպվող դասընթացին կարող են մասնակցել 18-30 տարեկան բոլոր ցանկացողները։

Մասնակցության համար տրվում է վկայական։

Մասնակցության արդյունքում երիտասարդները հնարավորություն կստանան մասնակցել առավել խորացված ուսուցման, որի արդյունքում կտրամադրվեն դրամաշնորհներ։

Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հղումով՝

shorturl.at/noxST

ԵՄ-ն Հանուն Երիտասարդության (EU4Youth) «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում» ծրագրի նպատակն է Հայաստանի և Վրաստանի ստեղծագործ երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ կայուն սոցիալական ձեռնարկություններ հիմնելու համար և աջակցել սոցիալական ձեռնարկությունների համար բարենպաստ էկոհամակարգի զարգացմանը` Հայաստանում, Վրաստանում զարգանալու և բարգավաճելու համար։