ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունը հայտարարում է մրցույթ՝ ՇՊՀ դասախոսների և ուսանողների համար

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ,

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը հայտարարում է շարադրության մրցույթ «Հանդուրժողականություն» թեմայով: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով, որին կմասնակցեն նաև դեսպանության ներկայացուցիչները: Լավագույն աշխատանքների հեղինակները կխրախուսվեն ԱՄԷ դեսպանության կողմից:

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ երկրորդ հարկ, Բ2-12 աշխատասենյակ: