Երախտագիտության խոսք

Հարգելի՛ գործընկերներ, ուսանողներ, բարեկամներ,

Շնորհակալություն եմ հայտնում ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ձեր շնորհավորական խոսքերի ու ջերմ մաղթանքների համար։

2022 թվականի փետրվարի 19-ին կայացած ՇՊՀ-ի ռեկտորի ընտության արդյունքները երեկ՝ մարտի 17-ին, ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվեցին, և ես պաշտոնապես ստանձնեցի ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնը։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ վստահության քվեն ինձ տալու համար։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով լուծելու ենք մեր առջև ծառացած խնդիրները։

ՇՊՀ-ի հարգելի՛ դասախոսներ, աշխատակիցներ, սիրելի՛ ուսանողներ, մեզ բոլորիս սպասվում է բարդ ու պատասխանատու աշխատանք՝ մեր բուհն ուսումնական և գիտահետազոտական մրցունակ հաստատություն դարձնելու ճանապարհին։

Ինչպես նշել եմ ՇՊՀ զարգացման հայեցակարգում՝ վստահելով մեր հանրույթի արհեստավարժությանը, կենսափորձին ու հարազատ բուհի նկատմամբ ունեցած սրտացավ վերաբերմունքին, ինչպես նաև ակնկալելով իմ գործընկերների և ուսանողության նպատակամետ, համերաշխ ու կառուցողական համագործակցությունը, համոզված եմ, որ մենք համատեղ ջանքերով ի զորու կլինենք կյանքի կոչելու մեր բուհի տեսլականը՝ ի շահ մեր համալսարանի, մարզի և հայրենիքի զարգացման ու հզորացման:

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյան