ՇՊՀ-ն վերահավատարմագրման փուլում է

Մարտի 14-18-ը ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում Շիրակի պետական համալսարանում ռեսուրսների դիտարկում և արտաքին գնահատում իրականացրեց ՈԱԱԿ փորձագիտական խումբը։

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը (նախկինում «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ) Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից (ՈԱԱԿ) առաջին անգամ հավատարմագրվել է 2016թվականին՝ 4 տարի ժամկետով։

Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ ունեցավ համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, կենտրոնների տնօրենների, հոգաբարձուների խորհրդի անդամների, համալսարանի ստորաբաժանումների ղեկավարների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դեկանների, ամբիոնների վարիչների, ՈՒԽ և ՈՒԳԸ ներկայացուցիչների, ուսանողների, շրջանավարտների, գործատուների, գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ։

Հաջորդիվ փորձագիտական խումբը կազմելու է բուհի ուժեղ և թույլ կողմերը մատնանշող զեկույց և բարելավման ուղղությամբ մատուցելու է խորհրդատվություն։ Հաջորդ փուլում համալսարանը կազմելու է բարելավման ծրագիր, որի հիման վրա ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն հավատարմագրման մասին որոշում է կայացնելու։