Միջազգային շարժունության հնարավորություն ՇՊՀ ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի համար

ERASMUS  + ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼՅԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ERASMUS + շարժունության եվրոպական ծրագրին կարող են մասնակցել

1․ հետևյալ մասնագիտությունների բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները.

  • Անգլերեն լեզու և գրականություն (English Studies)
  • Կառավարում, շուկայագիտություն (Commerce)

2․ ակադեմիական և վարչական կազմերի ներկայացուցիչները

Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 5 ամսով: Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը: Ամենամսյա կրթաթոշակը կազմում է 850 Եվրո:

Ուսանողները ծրագրին կարող են դիմել մինչև 2019թ. ապրիլի 30ը՝ առցանց գրանցվելով  https://www5.uva.es/uvamobplus/publico/inicio հղումով և ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:

Ակադեմիական և վարչական կազմերի շարժունությունն իրականացվում է 5 օրով (+2 օր ճանապարհորդություն)։ Ընդհանուր կրթաթոշակը կազմում է 1120 Եվրո։

Ակադեմիական և վարչական կազմերի ներկայացուցիչները կարող են դիմել մինչև 2019թ. ապրիլի 30-ը՝ առցանց գրանցվելով https://www5.uva.es/uvamobplus/publico/inicio հղումով և ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը: Հնարավոր ուղղություններին կարող եք ծանոթանալ https://www5.uva.es/uvamobplus/publico/courses հղումով։

Մինչև դիմելը խնդրու ենք ուշադիր ծանոթանալ https://www5.uva.es/uvamobplus/publico/apply հղմամբ ներկայացված տեղեկատվությանը։

Մանրամասների համար կարող եք դիմել.

Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժին

Էլ. հասցե. shsu.international@gmail.com,  հեռ. +312 69494

Հայտարարություն