Հանդիպում ավարտական կուրսերի հետ

Ավարտական քննություններին ընդառաջ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանը հանդիպումներ ունեցավ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ավարտական կուրսերի ուսանողների հետ:


Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրեց ամփոփիչ ատեստավորման ընթացակարգը, պատասխանեց ուսանողների՝ ավարտական աշխատանքների նախապաշտպանությանը և պաշտպանությանը վերաբերող հարցերին: