Հանդիպում ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանի հետ

Ապրիլի 19-ին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա Ալ Զաաբին և դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին կայցելեն Գյումրի:
Այցի շրջանակներում ժամը 13:00-ին ԱՄԷ դեսպանության հյուպատոսը դասախոսություն կկարդա Շիրակի պետական համալսարանում «Հանդուրժողականության տարին ԱՄԷ -ում, ԱՄԷ-ի արտաքին հումանիտար օգնության մասին» խորագրով։
Դասախոսության ավարտին դեսպանը և հյուպատոսը կպատասխանեն ուսանողների ու լրագրողների հարցերին: