ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը մեկնարկել է 2021-2022 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները:

Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 5 ամսով: Վալլադոլիդի համալսարանում ուսանելու ընթացքում ուսանողները պետք է կուտակեն առնվազն 20-30 կրեդիտ:

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Կրթաթոշակների հայտադիմումները լրացնել հետևյալ հղումով՝ https://uvamobplus.uva.es/publico/inicio

Ծրագրին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի ապրիլի 16-ը, մինչև ժամը 13:00՝ առցանց գրանցվելով https://uvamobplus.uva.es/ հղումով և ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:

Նախքան դիմելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ https://uvamobplus.uva.es/files/80444/33/Sellado_Convocatoria_EN.pdf հղմամբ ներկայացված տեղեկատվությանը:

Նախորդ փուլերին շարժունությանը մասնակցած և այն հաջողությամբ ավարտած ուսանողների փորձի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://erasmusplusuva.wordpress.com/

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11:00-14:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել՝ 077069126 հեռախոսահամարով: