ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՍՈՒՉԱՎԱՅԻ ՍՏԵՖԱՆ ՍԵԼ ՄԱՐԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)

Ռումինիայի Սուչավայի Ստեֆան սել Մարե համալսարանը մեկնարկել է 2021-2022 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ վարչական, դասախոսական կազմի ներկայացուցիչները, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:

Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 5 ամսով, իսկ վարչական և դասախոսական կազմի համար՝ 5 օրով:

Շարժունության ոլորտը երկրագիտությունն է (աշխարհագրություն և շրջակա միջավայր):

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Մանրամասների համար դիմել մինչև սույն թվականի ապրիլի 9-ը, ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11:00-14:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել՝ 077069126 հեռախոսահամարով: