«Սովորում ենք դասավանդել» խորագրով երիտասարդ դասախոսների 2-րդ միջազգային մրցույթ

Մանկավարժական համալսարանների եվրասիական ասոցիացիան  ԱՊՀ երկրների շարունակական մանկավարժական համակարգի երիտասարդ ուսուցիչների խորհրդի հետ համատեղ, անցկացնում է  «Սովորում ենք դասավանդել» խորագրով երիտասարդ դասախոսների 2-րդ միջազգային մրցույթը, որին կարող են մասնակցել  երիտասարադ դասախոսներ մանկավարժական համալսարաններից, լրացուցիչ մասնագիտական ​​մանկավարժական կրթության հաստատություններից:

Մրցույթի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրներում շարունակական մանկավարժական կրթության համակարգի երիտասարդ ուսուցիչների գիտամեթոդական կատարելագործմանը և ստեղծագործական զարգացմանը:

Մասնակցության պայմաններին  կարող եք ծանոթանալ հետևյալ կայքէջերում՝ https://www.mgpu.ru/ , http://euapu.ru/ , http://arpui.su/   և https://young-teacher.site/

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի ապրիլի 12-ը  լրացնել մասնակցության հայտը  հետևյալ էլեկտրոնային ձևաչափում՝ https://forms.gle/UjtF5gNKL9XX4KfM7 :

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):

Положение о конкурсе Учимся Учить