Էրազմուս+ SMARTI ծրագրի մշտադիտարկում

2021թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում անցկացվեց Էրազմուս+  SMARTI ծրագրի ընթացիկ մշտադիտարկումը, որը կազմակերպվել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի կողմից: ՇՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը և նույն կենտրոնի դրամաշնորհային ծրագրերի համակարգող Հասմիկ Բերդիկյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագրի կոնսորցիումի անդամ հանդիսացող հայաստանյան բուհերի՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, ինչպես նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

Մշտադիտարկման ընթացքում ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր, ծրագրի հայաստանյան համակարգող Թերեզա Խեչոյանը, ներկայացրեց ծրագրի ընթացքը, մինչ այժմ իրականացված գործողությունները:

Լանա Կառլովան բարձրացրեց հարցեր՝ պարզելու համար ծրագրի իրականացման ընթացքում գրանցված արդյունքները, ակնկալվող գործողությունները, դրանց հետ կապված խոչընդոտները, ինչպես նաև հավանական ռիսկերը:

Ծրագրի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան ծրագրին առնչվող մի շարք հարցերի, հնչեցին նաև առաջարկներ՝ ծրագրի իրագործումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

SMATI ծրագրի մասին Էրազմուս+ ազգային գրասենյակի տեղեկատվական նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.