ERASMUS+ BOOST ծրագրի վերապատրաստում ներքին շահակիցների համար միջազգայնացման ռազմավարական ծրագրի մշակման ուղղությամբ

Սույն թվականի ապրիլի 13-ին ՇՊՀ-ում ERASMUS+ BOOST ծրագրի աշխատանքային թիմը իրականացրեց վերապատրաստում բուհի թվով 50-ից ավել աշխատակիցների, այդ թվում՝ ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիչների համար:

Վերապատրաստմանը ներկայացվեցին BOOST ծրագրի նպատակը, խնդիրները, ակնկալվող վերջնարդյունքները, բուհի միջազգայնացման առաքելությունը և տեսլականը, SWOT և SOAR վերլուծությունները, միջազգայնացման ռազմավարական ծրագրի (ՄՌԾ) նպատակը, գործողությունները, իրականացման ժամանակացույցը և կատարողականի  առանցքային ցուցիչները (KPI), ինչպես նաև ՄՌԾ-ի մշակման գործընթացում հաղորդակցման կարևորությունը:

Հաջորդ փուլում նախատեսվում են գործնական աշխատանքներ՝ ըստ ֆակուլտետների:

 

Ավելի մանրամասն՝ տեսանյությով

https://www.youtube.com/watch?v=Io57uGqhjas

Agenda