Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է ՇՊՀ-ի ուսանող Մարգար Հովհաննիսյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Շիրակի պետական համալսարանի «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Մարգար Վահանի Հովհաննիսյանը։
19-ամյա Մարգար Հովհաննիսյանը Շիրակի մարզի Կրասար համայնքից էր։
Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Մարգար Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։
Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։