ICPC միջազգային մրցույթ

2020թ. նոյեմբերի 14-ին կազմակերպվում է սպորտային ծրագրավորման համաշխարհային ուսանողական ամենամյա ICPC օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանային մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ և ԼՂՀ համալսարանների թիմերը։ Օլիմպիադան թիմային է, որը պետք է բաղկացած լինի երեք ուսանողից։ Թիմերը պետք է գրանցվեն օլիմպիադայի պաշտոնական կայքում` https://icpc.global ։  Գրանցումը պարտադիր է, այն պետք է կատարել կայքում նշված ժամկետներում։ Գրանցումը պետք է կատարեն թիմերի մարզիչները։ Գրանցման հնարավորությունն արդեն ընձեռված է։ Հայաստանն ընդգրկված է Հյուսիսային Եվրասիա գոտում։ Այս տարի համավարակով պայմանավորված օլիմպիադան անց է կացվելու օնլայն եղանակով։ Այսինքն, թիմի երեք անդամները կարող են մրցույթին մասնակցել իրենց տներից իրար հետ որևէ եղանակով հաղորդակցվելով։ Ի տարբերություն նախորդ տարիների, մասնակցության վճար սահմանված չէ։ Օլիմպիադայի հաջորդ փուլը անց է կացվելու 2020 թ.-ի դեկտեմբերի 13-ին նույնպես օնլայն եղանակով։ Օլիմպիադայի կազմակերպիչները նպատակ ունեն մրցույթը դարձնել ներկայացուցչական։ Հաջորդ փուլ կանցնեն յուրաքանչուր համալսարանի լավագույն թիմերը, պայմանով, որ լուծել են գոնե մեկ խնդիր։ Հաջորդ փուլում յուրաքանչյուր համալսարան կունենա 1-ից 4 տեղ՝ կախված նախորդ տարիներին մասնակցության արդյունքներից։

Պաշտոնական կայքը՝ http://neerc.ifmo.ru:

Գրանցված թիմիերի մասին խնդրում եմ տեղեկացնել andreas@ysu.am  հասցեով։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ա. Անդրեասյանին- andreas@ysu.am:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին (shsu.science@gmail.com):

ACM-ICPC-2020