«Կրթություն ժամանակակից խնդիրները և հեռանկարները. համալսարանի և դպրոցի պրակտիկա» խորագրով V միջազգային գիտագործնական գիտաժողով

ՌԴ-ի Նովոկուզնեցկ քաղաքում 2021 թվականի փետրվարի 12-ին կազմակերպվում է «Կրթություն ժամանակակից խնդիրները և հեռանկարները. համալսարանի և դպրոցի պրակտիկա» խորագրով  V միջազգային գիտագործնական գիտաժողով։ Գիտաժողովը նիվիրված է կրության ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման արդի խնդիրներին, ժամանակակից կրթության միտումներին և հեռանկարներին։ Գիտաժողովին կարող են մասնակցել  բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրրայի, միջին մասնագիտական կրթության ուսանողներ։

Մասնակցության ձևաչափը՝ առկա և հեռակա։

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • ժամանակակից ֆիզիկայի և մաթեմատիկայի կրթության խնդիրները և հեռանկարները,
  • տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը ընդհանուր, լրացուցիչ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում,
  • ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ձևավորումը ընդհանուր, լրացուցիչ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթական համակարգում,
  • թվային կրթական միջավայրի ձևավորումն ու զարգացումը կրթական համակարգի թվայնացման համատեքստում,
  • նախադպրոցական, կրտսեր և միջնակարգ դպրոցի տարիքի երեխաների և դեռահասների ուսում և կրթություն՝ արդի խնդիրների և կրթության հեռանկարների համատեքստում,
  • հաշմանդություն ունեցող անձանց ուսումնական գործընթացի կազմակերպման խնդիրները և դրանց լուծման ուղիները,
  • կրթական գործունեության կազմակերպման ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաները։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ-ի  հունվարի 31-ը մասնակցության հայտը և հոդվածը ներկայացնել  հետևյալ էլէկտրոնային հասցեին՝ fmfkonf@yandex.ru։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի ուսանողներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին (shsu.science@gmail.com):

Положение_5_Международная_конференция_образование

Приглашение 5 Международная конференция школьников_на 2020