«Կրթության, գիտության և բիզնեսի զարգացումը. 2020թ-ի արդյունքները» խորագրով միջազգային գիտագործնական առցանց գիտաժողով

Ուկրանիայի Դնեպր քաղաքում 2020թ-ի դեկտեմբերի 3-ից 4-ը կազմակերպում է «Կրթության, գիտության և բիզնեսի զարգացումը. 2020թ-ի արդյունքները» խորագրով միջազգային գիտագործնական առցանց գիտաժողով, որը նվիրված է հիմնական այս տարվա հետազոտություններին: Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, մանկավարժներ, ասպիրանտներ, ուսանողներ, ովքեր հետաքրքրված են կրթության, գիտության և բիզնեսի զարգացմամբ։

Գիտաժողովի   հիմնական ուղղություններն են՝

  • պետական ​​կառավարում,
  • փիլիսոփայություն,
  • տնտեսագիտություն,
  • պատմություն,
  • իրավագիտություն,
  • գյուղատնտեսական գիտություններ,
  • աշխարհագրություն,
  • մանկավարժություն,
  • հոգեբանություն,
  • սոցիոլոգիա,
  • քաղաքագիտություն,
  • բանասիրական գիտություններ,
  • տեխնիկական գիտություն,
  • բժշկական գիտություններ,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • ֆիզիկա և մաթեմատիկա,
  • այլ մասնագիտական ​​գիտություններ:

Մասնակցության հայտը և թեզիսը մինչև  2020 թ-ի դեկտեմբերի 4-ն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտորնային հասցեին՝ wayscience@ukr.net ։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին (shsu.science@gmail.com):

Conference 3-4.12.2020

Конференция 3-4.12.2020