Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է ՇՊՀ-ի ուսանող Արման Գրիգորյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է ժամկետային զինծառայող, Շիրակի պետական համալսարանի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Արման Յուրիկի Գրիգորյանը։

19-ամյա Արման Գրիգորյանը Շիրակի մարզի Թորոսգյուղից էր։ Պաշտպանության բանակ էր զորակոչվել համալսարանում 1-ին կուրսի 1-ին կիսամյակի ավարտին։

Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արման Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։

Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։