ՇՊՀ-ում էին Հայաստանում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչները

Այսօր ճանաչողական այցով Շիարկի պետական համալսարանում էին Հայստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները՝ դեսպանի խորհրդական Չժոու Խունյուի գլխավորությամբ:

Շիրակի մայր բուհի ներկայացուցչական կազմի հետ դեսպանության աշխատակիցները քննարկեցին երկու երկրների համագործակցության և մասնավորապես կրթական ոլորտում նոր ծրագրեր կյանքի կոչելու հնարավոր ուղիները:

Որպես առաջիկա անելիքներ, կողմերը մատնանշեցին Շիրակի պետական համալսարանում իրազեկող հանդիպումներից հետո հետաքրքրված ուսանողների համար չինարենի դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև չինական բուհերի հետ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Համագործակցության շրջանակը առավել հստակ ձևակերպելու համար կողմերը պայամնավորվեցին հաջորդ հանդիպումը կազմակերպել սեպտեմբերին: