ՇՊՀ քոլեջը հայտարարում է 2019-20 ուստարվա ընդունելություն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի քոլեջը հայտարարում է 2019-2020 ուստարվա ընդունելություն վճարովի և անվճար ուսուցմամբ՝ հետևյալ մասնագիտություններով՝

9-ամյա կրթությամբ (առկա ուսուցում)

Նախադպրոցական կրթություն (ուսման տևողությունը 3 տարի)

Սոցիալական աշխատանք (ուսման տևողությունը 3 տարի)

Շուկայաբանություն (ուսման տևողությունը 3 տարի)

Զբոսաշրջություն (ուսման տևողությունը 3 տարի)

Գրադարանային գործ (ուսման տևողությունը 3 տարի)

Բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները իրավունք ունեն ուսումը շարունակելու ՀՀ բուհերում նույն մասնագիտությամբ ՝ հեռակա ուսուցման 2-րդ կուրսում:

Բարձր առաջադիմությամբ ուսանողներին տրվում է նաև կրթաթոշակ:

Դիմումներն ընդունվում են հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 17-ը:

Մանրամասն տեղեկությունների համար՝

Հեռ. (0312) 3-48-48, 077-61-75-25, 093-22-35-46

Հասցե՝ ք. Գյումրի, Շիրակացի 5 (նախկին կաթի գործարանի դիմաց):