Հայտարարվում է մրցույթ՝ ՇՊՀ ռազմական ամբիոնի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը (այսուհետ` ՀՀ ՊՆ) հայտարարում է մրցույթ`  «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռազմական ամբիոնի հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

1. Ռազմական ամբիոնի ուսումնական մասի պետ-ամբիոնի պետի տեղակալ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ, կոդը` 28)
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է`
— ունենալ բարձրագույն ռազմական կրթություն (ակադեմիական, ՀՇԴ),
— ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար զինվորական կոչում,
— ունենալ ՌՈՒՀ-ի ավագ դասախոսի, բաժնի (բաժանմունքի) ավագ սպայի կամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարի կամ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, բանակային կորպուսների բաժնի ավագ սպայի, բաժանմունքի պետի կամ դրանց հավասարազոր կամ ավելի բարձր պաշտոններում առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ,
— համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
— պաշտպանության ոլորտը կարգավորող, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման հետ առնչվող նորմատիվ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
— խորապես վերլուծելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և շտաբային աշխատանքներ կատարելու ունակություն,
— անձնակազմի հետ աշխատելու և հաղորդակցվելու ունակություն,
— տիրապետել ռուսերեն լեզվին՝ ազատ, իսկ այլ օտար լեզվի՝ առնվազն բառարանով:

Նախապատվությունը տրվում է գիտական աստիճան, գիտական կոչում և գիտամանակավարժական ստաժ ունեցողներին:

Մրցույթի անցկացման կարգի և ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները` համաձայն 14.02.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 164 հրամանի կետերի:

Մրցույթը կկայանա 24.09.2019թ. ժ.1000-ին:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն (ք. Երևան, Բագրևանդի 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
— գրավոր զեկուցագիրը, դիմումը` ՀՀ ՊՆ Կ և ՌԿ վարչության պետի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
— տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
— զինվորական գրքույկի կամ սպայի անձնական վկայականի պատճենը,
— անմիջական հրամանատարի (պետի) երաշխավորագիրը (բնութագիրը)՝ միայն զինծառայողների համար,
— հրապարակված գիտական աշխատությունների ցանկը,
— պետական պարգևատրումների և մրցանակների վերաբերյալ փաստաթղթեր (առկայության դեպքում)
— ինքնակենսագրություն,
— անձնագրի պատճենը,
— մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, զինվորական գրքույկի կամ սպայի անձնական վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի հանգստյան և տոնական օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 24.08.2019թ.:
Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ ՊՆ Կ և ՌԿ վարչություն (հեռ. 29-46-39):
Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
Մրցույթի մասնակիցները, Նախարարության անցագրային կետ պետք է ներկայանան մրցույթը սկսելուց 30 րոպե առաջ: