Հանդիպում ԱՄՆ համալսարանների շրջանավարտների հետ

Հանդիպում ԱՄՆ համալսարանների շրջանավարտների հետ

18-ը մայիսի, 2019թ.

10։30-15։30

Շիրակի պետական համալսարան

Գյումրի, Հայաստան

Մուտքը` գրանցումը հաստատող տոմսով (մանրամասները ստորև):

EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ կհյուրընկալի ԱՄՆ մի շարք համալսարանների հայ և ամերիկացի շրջանավարտների՝ Խաղաղության կորպուսի կամավորներ, Ֆուլբրայթ ծրագրի մասնակիցներ, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ:

Միջոցառման առաջին մասում ԱՄՆ համալսարանների շրջանավարտները կարճ թեմատիկ զրույցների միջոցով ներկաներին կպատմեն ԱՄՆ համալսարանական կյանքի, համալսարաններ դիմելու գործընթացի և ԱՄՆ կրթական համակարգի այլ բաղադրիչների մասին: Հաջորդիվ ներկաները հնարավորություն կունենան մասնակցելու EducationUSA կրթական ցուցահանդեսին, որտեղ յուրաքանչյուր շրջանավարտ կներկայացնի ԱՄՆ իր համալսարանը:

Ցուցահանդեսի ընթացքում ներկաները կկարողանան ձեռք բերել ներկայացված համալսարանների վերաբերյալ նյութեր՝ բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ ու գրքույկներ:
Միջոցառումը բաց է աշակերտների, ուսանողների, ծնողների, կրթական խորհրդատուների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքված են ձեռք բերել տեղեկատվություն ԱՄՆ բարձրագույն կրթության վերաբերյալ:
Եթե պլանավորում եք մասնակցել, խնդրում ենք գրանցվել այստեղ՝ https://edusaarmeniaalumnitalks2019.eventbrite.com։
Աշխատանքային լեզուն անգլերենն է։

Հետևե՛ք միջոցառման թարմացումներին ֆեյսբուքյան մեր էջում։
Օրակարգ