«Գիտություն, մշակույթ, արվեստ. տեսությանն և պրակտիկային առնչվող խնդիրները» խորագրով համառուսական (միջազգային մասնակցությամբ) գիտագործնական գիտաժողով
Բելգորոդի արվեստի և մշակույթի պետական ինստիտուտը 2022 թ.-ի փետրվարի 18-ին կազմակերպում է «Գիտություն, մշակույթ, արվեստ. տեսությանն և պրակտիկային առնչվող խնդիրները» խորագրով համառուսական (միջազգային մասնակցությամբ) գիտագործնական գիտաժողով:
Գիտաժողովի ուղղություններն են՝
- տեխնոլոգիաները կրթության ոլորտում,
- մշակույթի և արվեստի ուսումնասիրության արդի սոցիալական, հումանիտար և փիլիսոփայական հիմնախնդիրները,
- Պարարվեստի հեռարձակման հիմնախնդիրները ժամանակակից սոցիալ-մշակութային հարթակում,
- Ժողովրդական արվեստի մշակույթը ժամանակակից մշակութային և կրթական հարթակում,
- հումանիտար գիտությունների մարդ-ստեղծագործական ներուժը,
- երաժշտական մասնագիտական կրթության տեսության, պատմության և մեթոդների արդի հիմնախնդիրները,
- ժողովրդական երաժշտությունը ժամանակակից մշակութային և կրթական ոլորտներում,
- սոցիալական և մշակութային գործունեության արդի հիմնախնդիրները,
- գրադարան և հրատարակչություն. նոր իրողություններ և հեռանկարներ,
- մասնագիտական կրթության ժամանակակից հիմնախնդիրները,
- երաժշտական արվեստ. պատմություն, ավանդույթներ, արդիականություն,
- տոնական միջոցառումների նորարարական ձևերը մեր ժամանակի սոցիալ−մշակութային հարթակում,
- ուսանողական ինքնակառավարման զարգացման ժամանակակից մոտեցումները,
- միջմշակութային կրթական հարացույցի ձևավորման հիմնախնդիրները,
- արդի թատերական գործընթացի հիմնական միտումներն ու խնդիրները,
- գեղարվեստական ստեղծագործության պրակտիկայում,
- զբոսաշրջության զարգացման խնդիրներն ու հեռանկարները ժամանակակից պայմաններում.
Գիաժողովի լեզուներն են ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովի մասնակցության ձևաչափը՝ առկա։
Ներկայումս գիտաժողովը նախատեսվում է անցկացնել առկա ձևաչափով, սակայն համաճարակաբանական իրավիճակից ելնելով կարող է ձևաչափը փոփոխվել։
Գիտական և գործնական կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու համար պետք է ուղարկել կազմակերպչական հանձնաժողովի էլեկտրոնային հասցեին onk@bgiik.ru.
— դիմումի ձևը մինչև 2022 թ.-ի հունվարի 21-ը,
— հոդվածը մինչև 2022 թ.-ի հունվարի 28-ը:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com):