«Նոր տնտեսական աշխարհակարգը․․․ անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը 2022 թ․-ի հոկտեմբերի 19‑ից 21-ը կազմակերպում են «Նոր տնտեսական աշխարհակարգը․․․անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին։
Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել աշխարհում առկա տնտեսական իրավիճակը, բացահայտել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների տնտեսությունների զարգացման հիմնական ուղղությունները:
Գիտաժողովը հնարավորություն կընձեռնի միջազգային փորձի համեմատության միջոցով բացահայտել և վերլուծել համաճարակի, ռազմական գործողությունների, միջազգային պատժամիջոցների, տարատեսակ աղետների և տնտեսական ճգնաժամերի հետևանքով տուժած տարածաշրջանների համար զարգացման տարբեր սցենարների կիրառման հնարավորությունները։
Միջազգային գիտաժողովը հարթակ կհանդիսանա տնտեսագիտության և հարակից ոլորտների հետազոտողների և երիտասարդ գիտնականների համար գիտելիքների և փորձի փոխանակման տեսանկյունից։
Գիտաժողովի տևողությունը՝ 3 օր,
-Գիտաժողովի մասնակցության ձևաչափ՝ առկա,
-Գիտաժողովի աշխատանքային լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովի արդյունքում նախատեսվում է տպագրել հոդվածների երկու ժողովածու՝ ռուսերեն և հայերեն լեզուներով։
Գիտաժողովի հիմնական թեմատիկ ուղղությունները
- COVID-19 համաճարակի երկարաժամկետ ազդեցությունը տնտեսական վերափոխումների վրա,
- ֆինանսական շուկայի զարգացման նոր ուղղությունները,
- միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները XXI դարում,
- նոր տնտեսական կարգի իրավական կողմերը,
- զբոսաշրջության ոլորտի զարգացումը 21-րդ դարի համաշխարհային մարտահրավերների համատեքստում,
- տեղեկատվական տեխնոլոգիաների դերը համաշխարհային տնտեսական նոր կարգի ապահովման գործում,
- նոր տնտեսական կարգի սոցիալական և քաղաքական ասպեկտները։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ․-ի հոկտեմբերի 2-ը spf.asuegb@gmail.com էլ․ հասցեին ուղարկել հոդվածը՝ ըստ ներկայացվող պահանջների:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com ):