Կայացավ ՇՊՀ-ի գիտական խորհրդի հերթական նիստը

📌 Շիրակի պետական համալսարանում այսօր կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը։
Նիստին քննարկվեցին և հաստատվեցին օրակարգով նախատեսված հարցերը․
📍 ՇՊՀ-ի Գիտական խորհրդի 2022-2023 ուստարվա աշխատանքային պլանը,
📍 «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պարգևների և պատվավոր կոչումների շնորհման կանոնակարգը,
📍 «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի մատենավարության կարգը (նոր խմբագրությամբ),
📍 «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական խորհրդատուների գործունեության կարգը (նոր խմբագրությամբ)։
🏅 Գիտական խորհրդի որոշմամբ և ՇՊՀ-ի ռեկտորի հրամանով բեղմնավոր և արգասաբեր գործունեություն ծավալելու համար, համալսարանական կրթության գործում նշանակալի ավանդի և ծննդյան 80-ամյակի առթիվ մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Մկոյանը պարգևատրվեց «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի Ոսկե մեդալ»-ով։