Հայտարարություն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2022-2023 ուսումնական տարվա  1-ին կիսամյակում

առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի  կրթական ծրագրերով ուսումնական գործընթացը կազմակերպել հետևյալ   ժամանակացույցով.

Ժամանակացույց 2022-2023

  Բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 1-ին, 2-րդ և 4-րդ կուրսերի սովորողների ուսումնական պարապմունքները կազմակերպել I հերթով,  3-րդ կուրսերի ուսումնական պարապմունքները՝ II  հերթով:

  Ռազմական ամբիոնի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորողների ուսումնական պարապմունքները կազմակերպել I հերթով:

  Սպորտի և արվեստի ամբիոնի բակալավրի կրթական ծրագրերով սովորողների ուսումնական պարապմունքները կազմակերպել I հերթով՝ ելնելով մասնագիտական առանձնահատկություններից:

  Մագիստրոսի բոլոր կրթական ծրագրերի (բացի ռազմական ամբիոնից) 1-ին և 2-րդ կուրսերի սովորողների ուսումնական պարապմունքները կազմակերպել II հերթով: