«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 11-րդ ամենամյա հանրապետական գիտաժողով

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունն իրավաբան ուսանողների համար 2022 թ.-ի հոկտեմբերի 18-ին կազմակերպում են «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 11-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը:

Գիտաժողովի հիմնական նպատակն է՝ բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, հնարավորություն ընձեռել վերջիններիս ինքնուրույն կատարել հետազոտություններ, վեր հանել ոլորտում առկա խնդիրները և ներկայացնել դրանց լուծման ուրույն տարբերակներ:

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բուհերի իրավաբանական ֆակուլտետների և քոլեջների իրավաբանական բաժինների 2-րդ և բարձր կուրսերի ուսանողները:

Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ.-ի սեպտեմբերի 15-ը ներառյալ: Գրանցումը կատարվում է առցանց՝ այստեղ։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Schedule_2022

Servisi_ashkharhagrutyun