«Կրթության, գիտության և բիզնեսի ինտեգրումը ժամանակակից միջավայրում. ամառային քննարկումներ» թեմայով միջազգային II գիտագործնական հեռավար գիտաժողով

Ուկրաինայի Դնեպր քաղաքում 2020 թ.-ի օգոստոսի 17-18-ը կազմակերպվում է «Կրթության, գիտության և բիզնեսի ինտեգրումը ժամանակակից միջավայրում. ամառային քննարկումներ» թեմայով միջազգային II գիտագործնական հեռավար գիտաժողովը, որը նվիրված է միջազգային, ազգային և տարածաշրջանային մակարդակներում պետության զարգացման նոր գաղափարների որոնմանը։ Գիտաժողովին կարող են մասնակցել բոլոր գիտնականները, շրջանավարտները և ուսանողները, ովքեր հետաքրքրված են ժամանակակից գիտության զարգացմամբ։

Գիտաժողովի ուղղություններն են՝

1. պետական կառավարում,

2. փիլիսոփայություն,

3. տնտեսագիտություն,

4. պատմություն,

5. իրավագիտություն,

6. աշխարհագրություն,

7. մանկավարժություն,

8. հոգեբանություն,

9. քաղաքագիտություն,

10. քիմիա,

11. կենսաբանություն,

12. ֆիզիկա-մաթեմատիկական գիտություններ,

13. սոցիոլոգիա,

14. տեխնիկական գիտություններ,

15. բանասիրական գիտություններ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ-ի օգոստոսի 18-ը զեկույցը և հեղինակի տվյալներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ wayscience@ukr.net

Մանրամասն՝

Conference

Конференция

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: