ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրով հրավիրում ենք Շիրակի պետական համալսարանի 2019-2020 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման համակարգի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին՝ իրենց ավարտական վկայականներն (դիպլոմներն) ստանալու՝ ըստ հետևյալ ժամանակացույցի.

Խնդրում ենք ավարտական վկայականներն ստանալու համար ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, շրջիկ թերթիկով, ինչպես նաև պարտադիր ունենալ դիմակ և կապույտ գրիչ:

Կուտակումներից խուսափելու և սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով խնդրում ենք, որ ՇՊՀ-ի բակում հատկացված համապատասխան տարածքում ներկա գտնվեն միայն շրջանավարտները:

ՇՊՀ ՌԵԿՏՈՐԱՏ