ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2020/21 ՈւՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ.

Բացել ցանկը

Թափուր տեղերի համար դիմորդները դիմում-հայտը լրացնում են առցանց, սույն թվականի հուլիսի 20-ից 22-ը ժամը 18:00-ն dimord.am կայքում.

Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել միասնական քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները՝ իրենց դիմում հայտում հայտագրելով վճարովի համակարգում թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները:

Համաձայն ընդունելության դիմում-հայտի դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին՝

  • եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր.
  • եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության քննությունների ցանկում:
  • Առավելությունը տրվում է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը: