«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է իր կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող Քոլեջի (իրավաբանական անձ չէ) տնօրենի թափուր պաշտոնի տեղակալմամբ հետաքրքրված անձանց հետաքրքրության արտահայտման հայտերի ընդունում

Քոլեջի տնօրենի նշանակումը, ՇՊՀ կանոնադրության համաձայն, կատարելու է ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հավակնորդի հետաքրքրության արտահայտման հայտը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը.

1. դիմում՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3. արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության ղեկավարման գործող հավաստագրի պատճենը,

4. տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր,

5. հրապարակված հոդվածների ցանկը (առկայության դեպքում),

6. գիտական կոչումը և/կամ աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),

7. աշխատանքային գրքույկի պատճենը և/կամ աշխատանքային գրքույկից քաղվածք և/կամ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ,

8. արական սեռի անձի դեպքում՝ զինվորական գրքույկի պատճենը,

9. ինքնակենսագրություն՝ ներառելով տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության, համակարգչային գիտելիքների, կարողությունների և հմտությունների վերաբերյալ։

Վերոգրյալ փաստաթղթերի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի գրանցվում։

Փաստաթղթերի պատճեներն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք, պատճենների հետ համեմատվելուց հետո, տեղում կվերադարձվեն հայտատուին։

Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 18-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 11։00-15։00 ժամանակահատվածում, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գլխավոր մասնաշենքում (ք. Գյումրի, Պ. Սևակ 4, II-րդ հարկ, վարչական մաս, «Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման» բաժին)։

Հավակնորդների հետ տեղի կունենա հարցազրույց 2020 թ. օգոստոսի 21-ին, ժամը 11։00-ին, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գլխավոր մասնաշենքում (ք. Գյումրի, Պ. Սևակ 4, II-րդ հարկ, վարչական մաս)։

ՇՊՀ քոլեջի տնօրենի հաստիքային միավորի դրույքաչափը (հարկերը ներառյալ) կազմում է 148.000 (մեկ հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամ։

ՇՊՀ քոլեջը տեղակայված է Գյումրի քաղաքի Շիրակացի 21/5 հասցեում։

ՇՊՀ հիմնադրամի և քոլեջի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությանը հավակնորդները կարող են ծանոթանալ ՇՊՀ պաշտոնական կայքից՝ www.shsu.am:

Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՇՊՀ հիմնադրամի «Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման» բաժնից։

Այս հայտարարության հետ կապված տեխնիկական հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. +374 93-541-882; +374 95-541-882։