Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 25-րդ գիտաժողով

Գավառի պետական համալսարանը 2022 թ.-ի հուլիսի 2-ին առցանց ձևաչափով կազմակերպում է Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 25-րդ գիտաժողով, որին կարող են մասնակցել  բուհերի դասախոսներ, ասպիրանտներ, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թ.-ի  հունիսի 20-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով. http://gsu.am/hy/electroniapplication/ և զեկուցումներն ուղարկել ԳՊՀ info@gsu.am, infogsu@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեներին։

Ընդունված զեկուցումները կներկայացվեն գիտաժողովի ընթացքում և որպես հոդված կտպագրվեն ԳՊՀ գիտական պարբերականում։

Տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի գիտական պարբերականը ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2022 թ.-ի փետրվարի 1-ի թիվ 09Ա հրամանով ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից  ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):

Հայտարարություն