«Լյուդմիլա Ալեքսեևնա Վերբիցկայա՝ գիտնական, բանասեր, գիտության կազմակերպիչ, ռուսաց լեզվի հոգաբարձու» խորագրով միջազգային գիտաժողով

Ռուսական կրթության ակադեմիան 202 2թ․-ի հունիսի 16-ից 17-ը կազմակերպում է «Լյուդմիլա Ալեքսեևնա Վերբիցկայա՝ գիտնական, բանասեր, գիտության կազմակերպիչ, ռուսաց լեզվի հոգաբարձու» խորագրով  միջազգային գիտաժողով, որը կանցկացվի խառը ձևաչափով՝ հեռավար մասնակցության հնարավորությամբ։

Գիտաժողովի ընթացքում քննարկվելու է ռուսաց լեզվաբանության զարգացման ժամանակակից մոտեցումները, գիտամեթոդական հիմքերը, ժամանակակից ռուս գրական լեզվի խնդիրները և այս ոլորտում Լյուդմիլա Ալեքսեևնայի  դերը։

Ակադեմիայում կոնտակտային անձ՝ Ագաֆոնովա Վիկտորյա Ալբերտովնա, էլ. փոստ՝ agafonova@raop.ru։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):