Վերելք Արագած լեռ

Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ և դասախոսներ ՀՀ անկախության 28-րդ ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մասնակցել են դեպի Արագած վերելքին՝ հաղթահարելով հարավային գագաթի բարձունքը:

ՇՊՀ մասնակիցներն իրենց արշավը նվիրել են նաև Շիրակի մայր բուհի 85-ամյակին: