ՇՊՀ-ի ուսանողների սպորտային հաղթանակները

ՇՊՀ-ի ֆիզ․ դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 2-րդ կուրսի ուսանող, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում։ Գերծանր քաշային կարգում հանդես եկող Չալոյանը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։

ՇՊՀ-ի ֆիզ․ դաստիրակություն և սպորտային մարզումներ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Հովհաննես Մարգարյանը արծաթե մեդալ է նվաճել Նորվեգիայում կայացած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությանը։ 10մ, վազող թիրախ, խառը վազք, թիմային միքս, 20+20 կրակոց պայքարում 368 միավորով Հովհաննես Մարգարյան-Լիլիթ Մկրտչյանը զույգը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ նվաճելով փոխչեմպիոնի տիտղոսը։

Շնորհավորում ենք, մեր ուսանողներին և մաղթում միայն հաղթանակներ