ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2022թ. ապրիլ–հունիս ամիսներին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում հետազոտողի կրթական աստիճանում սովորողների համար (հայցորդ, ասպիրանտ) անցկացվելու են մասնագիտական որակավորման քննություններ հետևյալ մասնագիտություններով.

Մասնագիտություն Ընդհանուր մասնագիտական լրացուցիչ քննության օր, ժամ[1] Մասնագիտական որակավորման քննության օր, ժամ
Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա (Ա.02.04) 13 հունիսի 2022թ.

ժամը 14:00

20 հունիսի 2022թ.

ժամը 14:00

Կենսաքիմիա (Գ.00.04) 17 հունիսի 2022թ.

ժամը 14:00

24 հունիսի 2022թ.

ժամը 14:00

Համաշխարհային պատմություն (Է.00.02) 15 հունիսի 2022թ.

ժամը 14:00

21 հունիսի 2022թ.

ժամը 14:00

Հայոց լեզու (Ժ.02.01) 16 հունիսի 2022թ.

ժամը 14:00

22 հունիսի 2022թ.

ժամը 14:00

Մանկավարժության տեսություն և պատմություն (ԺԳ.00.01) 14 հունիսի 2022թ.

ժամը 14:00

23 հունիսի 2022թ.

ժամը 14:00

Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ. մայիսի 31-ը՝ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն ներկայացնել դիմում:

Այլ բուհերի հետազոտողների մասնակցության համար անհրաժեշտ է համալսարանի հաշվեհամարին (ՀՀ 11802024816700) փոխանցել 30.000 ՀՀ դրամ՝ նշելով փոխանցման նպատակը և կտրոնը կցելով դիմումին, ինչպես նաև ներկայացնել հետազոտողի կրթական աստիճանում սովորելը հաստատող տեղեկանք:

[1] Եթե հայցորդի/ասպիրանտի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին, որով հաստատվել է ատենախոսության թեման, հայցորդը /ասպիրանտը  պետք է հանձնի լրացուցիչ քննություն ընդհանուր մասնագիտությունից: