Մեկնարկում է բակալավրի առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսերի ուսանողների պրակտիկան

Այսօր Շիրակի պետական համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ի․ Շուխյանը պրակտիկային ընդառաջ հերթական տեղեկատվական հանդիպումն անցկացրեց։

Ապրիլի 1-ից մեկնարկում են բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսերի ուսանողների 4 շաբաթ տևողությամբ մանկավարժական, ուսումնական, արտադրական պրակտիկաները։

Պրակտիկայի պատասխանատուն ուսանողներին և մեթոդիստներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, պրակտիկայի անցկացման վայրերը, պատասխանեց նաև ուսանողների հարցերին։