Մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ դպրոցներում

Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի» ամբիոնի կողմից մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ ավագ դպրոցներում իրականացվում է միջոցառումների շարք, որի շրջանակներում՝ ՇՊՀ-ի ավագ դպրոցի աշակերտների համար հրաձգության դաս է անցկացրել ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Հովհաննիսյանը: «Առողջ ապրելակերպի հիմունքները» թեմայով Գյումրու թիվ 37 դպրոցում վարպետության դաս են անցկացրել դասախոսներ Գ.Աղանյանը և Գ. Բարսեղյանը: «Հայ անվանի մարզիկներ» թեմայով էլ ՇՊՀ ավագ դպրոցի աշակերտների համար դասախոսություն են կարդացել դասախոսներ Ա. Մաթևոսյանն ու Ա.Խաչատրյանը: