ERASMUS+ Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացում / 573975-EPP-1-2016-1-AM-EPPKA2-CBHE-SP
BOOST / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում
Նպատակ, խնդիրներ և արդյունքներ
ERASMUS+ BOOST-ը / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/եռամյա ազգային ծրագիր է EACEA 35/2012 Կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, 6-րդ հայտարարության և կառուցվածքային գործողությունների միջոցառումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:
Ծրագրի առանձնահատուկ խնդիրներն են՝
Մշակել միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ Հայաստանում միջազգայնացման փորձը բարելավելու նպատակով,
Ստեղծել Ազգային հարթակ և առցանց գործիքակազմ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացները քարտեզագրելու և բենչմարքինգ իրականացնելու համար,
Զարգացնել բուհերի միջազգային բաժինների, ՀՀ ԿԳՆ-ի և գործընկերների կարողությունները ռազմավարական կառավարման, մարքետինգի և միջմշակութային հաղորդակցության մարտահրավերներին, ինչպես նաև կրեդիտային շարժունության իրագործման հիմունքներին՝ ապահովելով համակարգային մոտեցումը միջազգայնացման կառավարման խնդիրներին,
Ստեղծել կամ ուժեղացնել ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները և ծառայութենամետ կենտրոնները, ներառյալ ռազմավարական և մարքետինգային ծրագրերի և գործիքների մշակումը:
Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Ազգային ծրագրի արդյունքների մասին տեղեկատվությունը լայնորեն կտարածվի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում: Եվրոպայից Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:
Համակարգող: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան – Հիմնադրամ
Քրիստինա Ծատուրյան
Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար
kristina.tsaturyan@aspu.am
Ծրագրի կայքը՝ http://boost.aspu.am/
Study In Armenia` https://studyinarmenia.am/en
Ծրագրի Newsletter-ը
Ծրագրի արդյունքները:
ՀՀ գործընկերներ.
Հայաստանի Ամերիկյան Համալսարան
Շիրակի պետական համալսարան
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան
Կրթության և գիտության նախարարություն
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն
ԵՄ գործընկերներ.
Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարան /Իսպանիա/
Տալլինի տեխնիկական համալսարան/ Էստոնիա/
Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտ /Շվեդիա/
Լիսաբոնի համալսարան /Պորտուգալիա/
Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարան/Իսպանիա/
Պահանջված դրամաշնորհի չափը: 847.371,00
Ծրագրի տևողությունը: 36 ամիս
BOOST ծրագրի տեղեկատվական բուկլետ՝
ERASMUS+ BOOST ծրագրի ամփոփիչ համաժողով Շիրակի պետական համալսարանում (2020թ. հոկտեմբերի 12)
ERASMUS+ BOOST — մոնիթորինգ (2020թ.)
ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում աշխատաժողով Շիրակի պետական համալսարանում (2019թ. մարտի 22-ին)
ERASMUS+ BOOST ծրագրի մոնիթորինգը Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից (2017թ.-ի դեկտեմբերի 8)
Ուսուցողական այց Ստոկհոլմի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ(2017թ.-ի հունիսի 7-9)
BOOST Inter-coaching Training (2017թ.-ի մայիսի 25)
ERASMUS + BOOST ծրագրի ներկայացում Շիրակի պետական համալսարանում (2017թ.-ի մարտի 15)