Մեդիա դասընթացի հնարավորություն լրագրության բաժնի ուսանողների համար

Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը՝ BBC-ն, ԲՈՒՀ-երի Ժուռնալիստիկայի ֆակուլտետների երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ մասնակցել նորարարական սթորիթելինգի եւ մուլտիմեդիայի դասընթացների։ Դասընթացները կազմված են լինելու չորս առցանց վեբինարից, որոնց ընթացքում կիրականացվի անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն: Դասընթացները անցկացվելու են 2021թ-ի սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 20-ը։ Դասընթացները վարելու են BBC-ի դասընթացավարները՝ օնլայն ֆորմատով՝ մասնակիցների անմիջական գործնական ներգրավմամբ։ Դասընթացն ավարտած վեց ուսանող հնարավորություն կունենա անցնելու երեքամսյա փորձաշրջան Factor.TV-ում։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտադիմումը հայերեն կամ անգլերեն: Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 9, 2021:

BBC-Media-Action_Call-for-Applications_Extension