Հավաստագրեր հանձնվեցին «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» դասընթացի մասնակիցներին
Այսօր ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին հանձնեց «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով անցկացված վերապատրաստման հավաստագրերը։ Վերապատրաստումն անցկացվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից։
