ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

 

Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը մեկնարկել է 2023-2024 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:

Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 5 ամսով: Վալլադոլիդիհամալսարանում ուսանելու ընթացքում ուսանողները պետք է կուտակեն 20-30 կրեդիտ:

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Կրթաթոշակների հայտադիմումները կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://uvamobplus2.uva.es/publico/inicio

Ծրագրին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը, ժամը 13։00-ն (հայկական ժամանակով)՝ առցանց գրանցվելով https://uvamobplus2.uva.es/ հղումով և ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:

Նախքան դիմելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ հետևյալ հղումով ներկայացված տեղեկատվությանը. https://uvamobplus2.uva.es/publico/download/16/en/Convocatoria_EN.pdf

Նախորդ փուլերին շարժունությանը մասնակցած և այն հաջողությամբ ավարտած ուսանողների փորձի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://erasmusplusuva.wordpress.com/

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-14 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով: