ՇՊՀ-ում էին Վանաձորի պետական համալսարանի ուսանողները

Միջբուհական համագործակցության շրջանակներում, այսօր հյուրընկալել էինք Վանաձորի պետական համալսարանի «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներին։

«Էքսկուրսիոն գործ» առարկայի շրջանակներում նրանք իրենց ուսումնական պրակտիկան անցկացրեցին Գյումրիում։ ՎՊՀ-ի ուսանողներից ձևավորված առանձին խմբերի հետ որպես զբոսավարներ քաղաքային տուրն անցկացրեցին ՇՊՀ-ի «Սերվիս» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները։

Ուսումնական պրակտիկան նման կերպով կազմակերպելը նպաստում է փորձի փոխանակմանը և պրակտիկայի արդյունավետությանը։