ՇՊՀ-ի ուսանողները մասնակցեցին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից անցկացված թրեյնինգին

ՇՊՀ-ի կամավոր աշխատանքներ իրականացնող այն ուսանողները, ովքեր ընդգրկված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու աշխատանքներում, այսօր առցանց տարբերակով մասնակցեցին ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից անցկացված թրեյնինգին։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան Արցախից տեղահանված անձանց տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու ծրագրին և աշխատանքի առանձնահատկություններին։