ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանի ուղերձը հայոց բանակի տոնի առթիվ

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, պաշտոնապես իրականություն դարձավ հայերիս դարավոր երազանքը։ Մեր որդիների տարեկից բանակի ուսերին դրվեց նաև մեր պապերի բեռը և մեր հզոր հայորդիները լավագույնս ինքնադրսևորվեցին, շրջելով պատմության անիվը, եղեռնագործվածի հոգեբանությունը փոխելով հաղթողի հոգեբանությամբ։

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՆ այսօր յուրաքանչյուր հայի անթաքույց պարծանքն է, իսկ մեր աղոթքը՝ խաղաղ երկինք։

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ 🇦🇲

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ 🇦🇲