ՇՊՀ-ում քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հունվարի 25-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և օրենքի նախագծի աշխատանքային խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն իր խոսքում  նշեց, որ օրենքի նախագիծը հայաստանյան բուհերից առաջինը քննարկվում է Շիրակի պետական համալսարանում, այնուհետ քննարկումներ կկազմակերպվեն մյուս բուհերում ևս։

Բանախոսները պատասխանեցին Գյումրու մի քանի բուհերից ներկա ուսանողների ու դասախոսների հարցերին։ Ներկաների գնահատմամբ քննարկումն արդյունավետ էր։

Նախագծի քննարկումից զատ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։

Տեսանյութ