Հայ Կամավորների Միությունը մեկնարկում է հայաստանաբնակների համար կամավորական ծրագրի երկրորդ փուլը

Դուք բնակվում եք Հայաստանու՞մ։ Մենք Ձեզ համար ծրագիր ունենք։ Հայ Կամավորների Միությունը (Armenian Volunteer Corps) մեկնարկում է հայաստանաբնակների համար կամավորական ծրագրի երկրորդ փուլը։ Նպատակ ունենալով զարգացնել կամավորության մշակույթը Հայաստանում և ստեղծել սերտ կապեր տեղացի և սփյուռքահայ երտասարդների միջև, մենք Ձեզ առաջարկում ենք՝

  • 1․000+ գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող հնարավորություններ՝ բիզնեսի/կառավարման, ՏՏ, մարքեթինգի, քաղաքագիտության և այլ ոլորտներում կամավորելու հնարավորություն
  • Ձեռք բերել գործնական փորձ ու թարմացնել ինքնակերսագրականը, ինչպես նաև կիսվել Ձեր գիտելիքով և փորձով
  • Հասկանալ՝ արդյո՞ք դուք իրապես սիրում եք Ձեր մասնագիտությունը
  • Անձնական և մասնագիտական կապերը միջազգային և տեղական մակարդակով ընդլայնելու հնարավորություն
  • Մասնակցություն ամենշաբաթյա էքսկուրսիաներին, տեղացի փորձագետների հետ անցկացվող ֆորումներին և համայնքային զարգացման միջոցառումներին

Եթե Դուք 21 և ավել տարեկան եք, ունեք նվազագույնը բակալավրի աստիճան, կարող եք դիմել այստեղ՝ https://armenianvolunteer.org/localprogram-application/ Տարիքային առավելագույն սահմանափակում չկա։ Դիմելու վերջնաժամկետը՝ 31-ը հունվարի 2021, 23:59։